3D Generalist (intern)
Ընկերության մասին
2015 թվականին հիմնադրված Noor Games-ը արագորեն դարձավ hyper-casual խաղեր ստեղծող առաջատար ստուդիաներից մեկը աշխարհում։ Լինելով առաջամարտիկներից՝ Noor Games-ին են վերագրում նաև Arcade Idle ժանրի ստեղծումը՝ Lumbercraft խաղով։
Մենք ունենք 4 հիթ խաղ, այդ թվում՝ Lumbercraft և Basket Battle, որոնք գրավել են App Store-ի և Google Play-ի առաջին հորիզոնականները, ավելի քան 150 միլիոն ներբեռնում, միլիոնավոր հիացած և գոհ խաղացողներ։
Աշխատանքային պարտականություններ
- Ամբողջությամբ ստեղծել hybrid – casual, casual ժանրի խաղերի կերպարների և միջավայրերի վիզուալ մասը
- Լow-poly 3D մոդելներ
- Խաղի ստեղծման ընթացքում աջակցել ծրագրավորողներին, ժամանակին տրամադրել վիզուալ մասը, կատարել անհրաժեշտ ձևափոխումները
Պահանջներ
- 3D մոդելավորման կամայական գործիքի բազային գիտելիքներ
- Անգլերենի բազայական գիտելիք
- Ինքնուրույն աշխատելու և սովորելու ունակություն
- Արագ և անընդհատ աճելու մոտիվացիա
- Կոմունիկացիայի և համագործակցության հմտություններ
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ
Առավելություն կտրվի հետևյալ հմտություններով թեկնածուներին ովքեր ունեն
- Նկարչության կամ անիմացիայի ոլորտում կրթություն
- 3D մոդելավորման պորտֆոլիո
- 3D անիմացիա ստեղծելու հմտություններ
- Ծանոթություն UI/UX-ին
- Ծանոթություն Photoshop-ին
Աշխատանքային պայմանները
- Եռամսյա պրակտիկա (internship)։ Լավագույն արդյունքները ցուցաբերած մասնակիցները կընդունվեն հիմնական աշխատանքի
- Ծանրաբեռնվածությունը՝ լրիվ դրույք
- Կրեատիվ ազատություն
- Ստեղծագործ և ընկերական միջավայր
- Գրասենյակային աշխատանք
Ինչպես դիմել
Լրացրեք հետևյալ հայտը մինչև 2025թ դեկտեմբերի 20-ը և մենք ձեզ հետ կկապվենք։
