3D Generalist

Ընկերության մասին 

2015 թվականին հիմնադրված Noor Games-ը արագորեն դարձավ hyper-casual խաղեր ստեղծող առաջատար ստուդիաներից մեկը աշխարհում։ Լինելով առաջամարտիկներից՝ Noor Games-ին են վերագրում նաև Arcade Idle ժանրի ստեղծումը՝ Lumbercraft խաղով։

Մենք ունենք 4 հիթ խաղ, այդ թվում՝ Lumbercraft և Basket Battle, որոնք գրավել են App Store-ի և Google Play-ի առաջին հորիզոնականները, ավելի քան 150 միլիոն ներբեռնում, միլիոնավոր հիացած և գոհ խաղացողներ։

Աշխատանքային պարտականություններ

  1. Ամբողջությամբ ստեղծել hybrid – casual, casual ժանրի խաղերի կերպարների և միջավայրերի վիզուալ մասը 3D, ըստ անհրաժեշտության նաև 2D
    • Լow-poly 3D մոդելներ
    • UI/2D ասեթներ (ըստ անհրաժեշտության)
    • Անիմացիա (ըստ անհրաժեշտության)
  2. Խաղի ստեղծման ընթացքում աջակցել ծրագրավորողներին, ժամանակին տրամադրել վիզուալ մասը, կատարել անհրաժեշտ ձևափոխումները

Պահանջներ

  1. 2+ տարվա աշխատանքային փորձ 3D մոդելավորման ոլորտում
  2. 3D մոդելավորման պորտֆոլիո
  3. 3D անիմացիա ստեղծելու հմտություններ
  4. 3D մոդելավորման որևէ գործիքի տիրապետում
  5. Արվեստագիտական ճաշակ՝ համամասնություններ, կոմպոզիցիա, գույների ընտրություն
  6. Խաղերի հանդեպ սեր, հետաքրքրություն
  7. Ինքնուրույն աշխատելու և սովորելու ունակություն
  8. Արագ և անընդհատ աճելու մոտիվացիա
  9. Կոմունիկացիայի և համագործակցության հմտություններ

Առավելություն կտրվի հետևյալ հմտություններով թեկնածուներին ովքեր ունեն

  1. Նկարչության կամ անիմացիայի ոլորտում կրթություն
  2. UI/UX իմացություն
  3. VFX
  4. AI հմտություն
  5. Ծանոթություն Photoshop-ին
  6. Ծանոթություն Unity game engine-ին

Աշխատանքային պայմանները

  1. Ծանրաբեռնվածությունը՝ լրիվ դրույք
  2. Գրասենյակային աշխատանք
  3. Կրեատիվ ազատություն
  4. Ստեղծագործ և ընկերական միջավայր

Ինչպես դիմել

Լրացրեք հետևյալ հայտը մինչև 2025թ նոյեմբերի 30-ը և մենք ձեզ հետ կկապվենք։