Խաղերի նախագծող, պրակտիկա
(game designer internship)
Ընկերության մասին
Noor Games-ը զբաղվում է խաղերի ստեղծմամբ 2015թ-ից։ Մեր ստեղծած առավել հայտնի խաղը համաշխարհային հիթ հանդիսացող Lumbercraft-ն է, որը զբաղեցրել է առաջին հորիզոնականը և՛ iOS, և՛ Android հարթակների վրա և ունի ավելի քան 28 միլիոն ներբեռնում։
Աշխատանքային պայմանները
- Եռամսյա վարձատրվող պրակտիկա (internship)։ Լավագույն արդյունքները ցուցադրած մասնակիցներին կվերցնենք հիմնական աշխատանքի։
- Ծանրաբեռնվածությունը՝ լրիվ դրույք
- Հեռակա աշխատանքը հնարավոր է
- Անգլերենի իմացությունը պարտադիր չէ
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ
Պահանջներ
- Ներկայացնել, ձեր կողմից կատարված, հետևյալ տեսակի որևէ նախագծային աշխատանք․
- կամ նախագծած (ստեղծած) խաղ
- կամ գոյություն ունեցող խաղի ձեր ստեղծած mod-ը
- կամ գոյություն ունեցող խաղի ձեր ստեղծած level/map-ը
- կամ կամայական այլ նախագծային աշխատանք (software/web design, industrial design, UI/UX design, architectural design, etc…)
- Ինքնուրույն աշխատելու և սովորելու ունակություններ։
- Թեկնածուները պետք է սիրեն խաղալ մոբայլ խաղեր։
Առավելություն կտրվի հետևյալ հմտություններով թեկնածուներին
- Hyper-casual և hybrid-casual խաղերի մասին պատկերացում
- Unity-ի իմացություն
- Google Spreadsheet-երի հետ աշխատելու իմացություն
- Game Design-ի կամ ընդհանրապես Design-ի մասին գրքեր/վիդեոդասեր ուսումնասիրած անձանց
- Դինամիկ համակարգերի մասին պատկերացում
Աշխատանքային պարտականություններ
- Նախագծել hyper-casual և hybrid-casual ժանրի նոր խաղեր
- Դոկումենտացնել խաղի նախագիծը
- Նախագիծը ներկայացնել թիմին, բրեյսթորմ անել թիմի հետ
- Խաղի իրականացման ընթացքում թիմին ուղղորդել, պատասխանել հարցերին
Դիմել
Մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 10-ը ուղարկեք ռեզյումեն և ձեր պորտֆոլիոյի վրա հղումը design@noorgames.com հասցեին։