Unity Game Developer (Internship)
Ընկերության մասին
Noor Games-ը զբաղվում է խաղերի ստեղծմամբ 2015թ-ից։ Մեր ստեղծած առավել հայտնի և համաշխարհային հիթ հանդիսացող խաղերն են Lumbercraft-ը, Join Numbers-ը, Basket Battle-ը, որոնք և՛ iOS, և՛ Android հարթակների վարկանիշային աղյուսակներում ընգրկվել են առաջատար եռյակում և բոլորը միասին ունեն ավելի քան 40 միլիոն ներբեռնում ամբողջ աշխհարում։
Աշխատանքային պայմանները
- Եռամսյա վարձատրվող պրակտիկա (internship)։ Լավագույն արդյունքները ցուցադրած մասնակիցներին կվերցնենք հիմնական աշխատանքի։
- Ծանրաբեռնվածությունը՝ լրիվ դրույք:
- Հեռավար աշխատանքը հնարավոր է:
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ:
Պահանջներ
- Նվազագույնը 1 խաղային պրոյեկտի ստեղծման փորձ կամայական տեխնոլոգիայով (ուղարկեք պրոյեկտի GitHub կամ Bitbucket հղումը):
- C#-ի և Unity-ի բազային գիտելիքներ:
- Ինքնուրույն աշխատելու և սովորելու ունակություններ:
Առավելություն կտրվի հետևյալ հմտություններով թեկնածուներին
- Մաթեմատիկայի և ֆիզիկայի լավ իմացություն:
- Անգլերենի իմացություն:
- Նախագծման (հատկապես խաղերի նախագծման) գիտելիքներ:
- Ծանոթություն UE4-ին:
- Ծանոթություն OpenGL-ին կամ նմանատիպ մեկ այլ գրաֆիկական API-ի:
Աշխատանքային պարտականություններ
Ամբողջությամբ ծրագրավորել hyper-casual ժանրի խաղ՝ օգտագործելով Unity engine-ը և օգտվելով Game Design Document-ից:
- Ծրագրավորել խաղի մեխանիկաները:
- Ստեղծել խաղի կառավարումը:
- Ստեղծել խաղի UI-ը (HUD):
- Ինտեգրել խաղային ռեսուրսները (մոդելներ, անիմացիաներ, վիզուալ էֆեկտներ):
Դիմել
Մինչև 2022թ.-ի նոյեմբերի 11-ը ուղարկեք ձեր ռեզյումեն և ձեր խաղային պրոյեկտների GitHub/Bitbucket հղումը unity@noorgames.com հասցեին։