Unity Game Developer (Internship)

Ընկերության մասին 

Noor Games-ը զբաղվում է խաղերի ստեղծմամբ 2015թ-ից։ Մեր ստեղծած առավել հայտնի և համաշխարհային հիթ հանդիսացող խաղերն են Lumbercraft-ը, Join Numbers-ը, Basket Battle-ը, որոնք և՛ iOS, և՛ Android հարթակների վարկանիշային աղյուսակներում ընգրկվել են առաջատար եռյակում և բոլորը միասին ունեն ավելի քան 40 միլիոն ներբեռնում ամբողջ աշխհարում։

Աշխատանքային պայմանները

  1. Եռամսյա վարձատրվող պրակտիկա (internship)։ Լավագույն արդյունքները ցուցադրած մասնակիցներին կվերցնենք հիմնական աշխատանքի։
  2. Ծանրաբեռնվածությունը՝ լրիվ դրույք:
  3. Հեռավար աշխատանքը հնարավոր է:
  4. Աշխատանքային փորձը պարտադիր չէ:

Պահանջներ

  1. Նվազագույնը 1 խաղային պրոյեկտի ստեղծման փորձ կամայական տեխնոլոգիայով (ուղարկեք պրոյեկտի GitHub կամ Bitbucket հղումը):
  2. C#-ի և Unity-ի բազային գիտելիքներ:
  3. Ինքնուրույն աշխատելու և սովորելու ունակություններ:

Առավելություն կտրվի հետևյալ հմտություններով թեկնածուներին

  1. Մաթեմատիկայի և ֆիզիկայի լավ իմացություն:
  2. Անգլերենի իմացություն:
  3. Նախագծման (հատկապես խաղերի նախագծման) գիտելիքներ:
  4. Ծանոթություն UE4-ին:
  5. Ծանոթություն OpenGL-ին կամ նմանատիպ մեկ այլ գրաֆիկական API-ի:

Աշխատանքային պարտականություններ

Ամբողջությամբ ծրագրավորել hyper-casual ժանրի խաղ՝ օգտագործելով Unity engine-ը և օգտվելով Game Design Document-ից:

  1. Ծրագրավորել խաղի մեխանիկաները:
  2. Ստեղծել խաղի կառավարումը:
  3. Ստեղծել խաղի UI-ը (HUD):
  4. Ինտեգրել խաղային ռեսուրսները (մոդելներ, անիմացիաներ, վիզուալ էֆեկտներ):

Դիմել

Մինչև 2022թ.-ի նոյեմբերի 11-ը ուղարկեք ձեր ռեզյումեն և ձեր խաղային պրոյեկտների GitHub/Bitbucket հղումը unity@noorgames.com հասցեին։