3D Artist (Internship)
Ընկերության մասին
Noor Games-ը զբաղվում է խաղերի ստեղծմամբ 2015թ-ից։ Մեր ստեղծած առավել հայտնի խաղը համաշխարհային հիթ հանդիսացող Lumbercraft-ն է, որը զբաղեցրել է առաջին հորիզոնականը և՛ iOS, և՛ Android հարթակների վրա և ունի ավելի քան 25 միլիոն ներբեռնում։
Աշխատանքային պայմանները
- Եռամսյա վարձատրվող պրակտիկա (internship), լավագույն արդյունքը ցուցադրած մասնակիցներին կվերցնենք հիմնական աշխատանքի
- Լրիվ դրույք
- Հեռակա աշխատանքը հնարավոր է
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ
Պահանջներ
- 3D մոդելավորման պորտֆոլիո
- 3D մոդելավորման կամայական գործիքի բազային գիտելիքներ
- Ինքնուրույն աշխատելու և սովորելու ունակություններ
Առավելություն կտրվի հետևյալ հմտություններով թեկնածուներին
- Նկարչության կամ անիմացիայի ոլորտում կրթություն
- Անգլերենի իմացություն
- Նախագծման (հատկապես խաղերի նախագծման) գիտելիքներ
- Ծանոթություն Autodesk Maya-ին
- 3D անիմացիա ստեղծելու հմտություններ
- Ծանոթություն Photoshop-ին
- Ծանոթություն Unity game engine-ին
Աշխատանքային պարտականություններ
Ամբողջությամբ ստեղծել hyper-casual ժանրի խաղի վիզուալ մասը
- Ստեղծել խաղային կերպարների և միջավայրերի low-poly 3D մոդելներ
- Ստեղծել կամ ձևափոխել 3D անիմացիաներ
- Ստեղծել կամ ձևափոխել վիզուալ էֆեկտներ (particle systems)
Դիմել
Մինչև 2021թ.-ի հուլիսի 10-ը ուղարկեք ռեզյումեն և ձեր պորտֆոլիոյի վրա հղումը art@noorgames.com հասցեին։